Ռազմական ոստիկանության ստորաբաժանում է ձևավորվում Հայաստանի ռուսական ռազմակայանում
Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորում զինվորական կարգապահության, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ օբյեկտների պահպանության համար ձեւավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, անձնակազմը կստանա հատուկ հանդերձանք:
Ստորաբաժանմանը կհատկացվեն հաստիքային զենք, ռազմական տեխնիկա եւ հատուկ միջոցներ: Անձնակազմը զինվորական հոգեբանների կողմից ընտրվում է պայմանագրով ծառայություն անցնող սպաների, սերժանտների ու զինվորների թվից:
Մինչեւ ուսուցման ամառային շրջանի սկսվելը, պլանավորվում է ռազմական ոստիկանության եւս մեկ ստորաբաժանում ձեւավորել Երեւանի կայազորում: