Սարկոզիին մեղադրանքներ առաջադրվեցին, նա կգտնվի դատական վերահսկողության ներքո. Le Monde
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել Լիբիայի կողմից 2007 թվականի նրա նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործով: Մարտի 21-ին այս մասին հայտնել է Le Monde թերթը։ Պետության նախկին ղեկավարը կգտնվի դատական վերահսկողության ներքո:
Մեղադրանքներն առաջադրվել են «Պասիվ կոռուպցիա (կաշառքների ստացում), «Նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորում», Լիբիայի «Պետական միջոցների անօրինական ստացում եւ տնօրինում» հոդվածներով: Կոռուպցիայի, ֆինանսական եւ հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչությունում հարցաքննությունից հետո, որը տեւել է 26 ժամ, Սարկոզին մեկնել է տուն՝ Փարիզի 16-րդ օկրուգ:
Թե Սարկոզիի նկատմամբ դատական վերահսկողության հատկապես ինչ միջոցներ կկիրառվեն, չի ճշտվում: Ինչպես BFMTV հեռուստաալիքին հայտնել են իրավաբանական շրջանների աղբյուրներ, Սարկոզին ժխտում է մեղքը առաջադրված մեղադրանքների առնչությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: