«Միջազգային հանրության հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է Ալիևին». ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ինչպես և ակնկալվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքների նկրտումներ ունենալ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 19-ին Նովրուզի տոնակատարություններին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է, թե «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը պատմական ադրբեջանական հողերում է»: