Բաժիններ՝

ԵՄ-ն չորս սիրիացիների դեմ պատժամիջոցներ սահմանեց քիմգրոհներին մեղսակցության կասկածանքով

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել չորս սիրիացիների դեմ, որոնք, հանրակցության կարծիքով, պատասխանատու են Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական գրոհների համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Եվրամիության Խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը մարտի 19-ին տեղի է ունեցել Բրյուսելում։

«2018 թվականի մարտի 19-ին Խորհուրդը չորս մարդու ավելացրեց սիրիական ռեժիմի դեմ պատժամիջոցների ցուցակում»,-նշվում է դրանում: ԵՄ-ն խստացրել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով այդ երկրի երեք գիտնականների եւ մեկ զինվորականի:

«ԵՄ-ի Խորհուրդը չորս մարդու է ավելացրել այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ ԵՄ-ն սահմանափակիչ միջոցներ է կիրառում քիմիական զենքի ստեղծման գործում եւ խաղաղ բնակչության դեմ դրա օգտագործման մեջ նրանց դերակատարության համար»,-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս