Աֆրինից ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչ է փախել թուրքական զինուժի գործողության պատճառով. Al Hadath
Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանի 200 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են լքել իրենց տները Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆրինի տարածաշրջանի քրդական ինքնավար վարչակազմի աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում բոլոր փախստականները զրկված են ժամանակավոր կացարանից եւ մարդասիրական օգնության կարիք ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: