Լևոն Իգիթյանը մեղադրեց Արթուր Մեսչյանին՝ Կոմիտասի թանգարանի շենքն «այլանդակելու» մեջ
«Թամանյանի կառուցած ոչ մի շենք չի քանդվի Երևանում»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Հանրապետական» խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Կոմիտասի թանգարանի նախկին շենքի հեղինակը ՀՀ մեծ ճարտարապետներից մեկը՝ Կորյուն Հակոբյանն էր. «Դա ավարտված, կերպար ունեցող շենք էր: Ինչ վերաբերում է Արթուր Մեսչյանի լուծմանը, ես շատ ցավում եմ, որ ինքը հաշվի չառավ, որ այդ մեծ հեղինակը նաև սրտացավ է եղել իր նկատմամբ, երբ ինքն աշխատանքի չէր կարող ընդունվել՝ էն թեթևսոլիկ անգլիական դեսպանատուն ընդունվելուց հետո: Երբ ցուցմունք կար նրան աշխատանքի չընդունել, ես էի պայքարում իր շահերի համար, և Կորյուն Հակոբյանը՝ որպես մեծ անուն ունեցող մարդ, մեր կողքին կանգնեց, որ Արթուր Մեսչյանին աշխատանք տան, իսկ ինքը և՛ ճարտարապետական, և՛ մարդկային էթիկան խախտեց և այդ շենքն այլանդակեց իր նորարարությամբ»: