
Արաբ միլիարդատերը մտադիր է գնել «Միլանը»

Իտալական ակումբը կարող է նորից փոխել սեփականատիրոջը:
Սայիդ ալ-ֆալասին հանդիսանում է International Triangle ընկերության սեփականատերը, ինչպես նաև մտադիր է ձեռք բերել «Միլանը»: Ալ-Ֆալասին Ալ Մակտումի ընտանիքի անդամն է, որը կառավարում է Դուբայը:
Հիշեցնենք, որ «Միլանի» ներկայիս սեփականատեր Լի Յոնհոգը ձեռք է բերել ակւոմբը ոչ շատ վաղուց, բայց տվյալ պահին ֆինանսական դժվարություններ ունի և մոտ է սնանկությանը: Ակումբը կարող է որպես սեփականություն անցնել Elliot Management-ին, որից չինացի գործարարը ժամանակին վարկ է վերցրել «ռոսոներներին» գնելու համար:
Այս ֆոնդը պատրաստ է վաճառել ակումբը արաբ շեյխին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը