Գիտնականները կապ են գտել սմարթֆոնների և հոգեկանի խանգարման միջև
Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը կարող է իր տիրոջ հոգեկանի հետ կապված խնդիրներ առաջացնել: Այս մասին գրել է Business Insider-ը: Հրատարակությունը պնդում է որ մշտական զանգերը եւ ծանուցումները սթրեսի հորմոններին դրդում են գործել:
Դա հանգեցրել է այն բանին, որ ամերիկացի ուսանողների 89 տոկոսը գանգատվում է «երեւակայական» թրթռազանգերից. երբ ուղեղն արձագաքում է հեռախոսին, նույնիսկ երբ այն անջատված է: Ամերիկացիների եւս 86 տոկոսը պնդում է, որ մշտապես ստուգում է էլեկտրոնային փոստը եւ սոցցանցերը:
Էնդոկրինոլոգ Ռոբերտ Լյուսթիգը պորտալին պատմել է, որ հեռախոսային ծանուցումներն ուղեղին «վարժեցնում են» գտնվելու գրեթե մշտական սթրեսի եւ վախի վիճակում: Դա հանգեցնում է այն բանին, որ գլխուղեղի առաջճակատային կեղեւը, որը պատասխանատու է բարձրագույն կարգի ճանաչողական գործառույթների համար (ինքնառեֆլեքսիա, կամք, վերացական մտածողություն, ինքնաընկալում եւ մետագիտելիք), դադարում է լրիվ ծավալով գործել:
Գիտնականների պնդմամբ՝ մարդկանց 97,5 տոկոսն ունակ չէ իսկական բազմախնդրայնության: Եթե մարդը որեւէ բանով զբաղված է, ստիպված է լինում ընդհատել, որ պատասխանի հեռախոսազանգին, եւ խառնաշփոթության դեպքում բարձրանում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Այլ խոսքով՝ միանգամից շատ բան անելու դեպքում կուտակվող սթրեսը հանգեցնում է հիվանդագին վիճակների: