Լեհաստանի և Ուկրաինայի նախագահները շնորհավորել են Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան և Ուկրաինայի Հանրապետության նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին  տեղեկացրին Սարգսյանի գրասենյակից:

Ավելի վաղ նրան շնորհավորել էին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031