«Ես իմ կենսագրության մեջ չեմ արել ոչինչ, որի համար ես երբևէ ամաչեմ». Հրայր Թովմասյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հարցը, որի համար առաջադրված է ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:

Մինչ Հ. Թովմասյանի ելույթը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Հ. Թովմասյանի ընդդիմադիր անցյալը, և, թե ինչպես նա նշանակվեց Արդարադատության նախարար:

Հ. Թովմասյանը նշեց, որ չնայած մեծ է քաղաքական պատասխաններ տալու գայթակղությունը, բայց քանի որ ինքն առաջադրվել է ՍԴ անդամի թեկնածուի պաշտոնում, իսկ օրենքի համաձայն՝ ՍԴ անդամը պետք է քաղաքական զսպվածություն և չեզոքություն պահպանի, ինքը ձեռնպահ կմնա քաղաքական պատասխաններ տալուց:

«Ընդամենը մի նախադասություն կասեմ, որ այն հարցազրույցը, որն այստեղ մատնանշվեց, այդ հարցազրույցում կա մի դիտարկում, որ քաղաքական գործիչները բաժանվում են երկու խմբի՝ ինժեներների և փիլիսոփաների: Ես ինձ քաղաքականության մեջ ինժեներ եմ համարել: Ես այս պահին այս ամբիոնում հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում Հրայր Թովմասյանի՝ որպես քաղաքական գործչի կարիերային: Ինչ վերաբերում է իմ գործընկերների մի քիչ էմոցիոնալ ելույթներին, ապա մարդը նաև էմոցիոնալ էակ է, և հաճելիորեն զգացված և շնորհակալ եմ դրա համար: Ես իմ կենսագրության մեջ չեմ արել ոչինչ, որի համար ես երբևէ ամաչեմ, չեմ արել ոչինչ, որ իմ խղճի հետ կռիվ ունենամ»,- հայտարարեց Հ. Թովմասյանը:

Տեսանյութեր

Լրահոս