ԱՄՆ-ի վարչակազմում հաղորդակցումների տնօրենը պաշտոնաթող է լինում
ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցումների տնօրեն Հոուփ Հիքսը պաշտոնաթող է լինում սեփական ցանկությամբ, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան աշխատանքի համար եւ ափսոսանք է հայտնել նրա կողմից ընդունված որոշման առնչությամբ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը չի հայտնել Հիքսի հեռանալու ստույգ ժամկետի, ինչպես նաեւ այն մասին, թե նա ինչով է մտադիր զբաղվել նախագահի աշխատակազմից հեռանալուց հետո: Սակայն զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդումներ, որ Հիքսը պլանավորում է զբաղվել մասնավոր գործարարությամբ:
Հիքսն սկսել է Թրամփի հետ համագործակցել 2016 թվականին՝ նրա նախընտրական շտաբում լինելով հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Հաղորդակցումների տնօրենի պաշտոնը նա զբաղեցրել է 2017 թվականի սեպտեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: