Բաժիններ՝

Թրամփը համաձայնել է Boeing-ից երկու նախագահական ինքնաթիռ գնել 1,4 մլրդ դոլար զեղչով. NBC

Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար: Գործարքը պետությանը թույլ կտա խնայել ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:

«Նախագահ Թրամփը Boeing-ի հետ ոչ պաշտոնական համաձայնության է հասել Air Force One ծրագրի հաստատագրված գնով պարտավորագրի շուրջը»,- մեջբերում է հեռուստաընկերությունը Սպիտակ տան ներկայացուցչի խոսքը:

«Բանակցություններին նախագահի մասնակցության շնորհիվ պարտավորագիրը թույլ կտա ավելի քան 1,4 միլիարդ դոլար խնայել հարկատուների միջոցներից»,- հավելել է ներկայացուցիչը:

Ինչպես ճշտել է հեռուստաընկերությունը, պարտավորագրի ընդհանուր գումարը կարող է կազմել 3,9 միլիարդ դոլար եւ ներառում է ինքնաթիռների արդիականացում՝ դրանց համար նոր օդանավարանի կառուցմամբ:

Սպիտակ տան ղեկավարի ավիահավաքակազմը բաղկացած է երկու մեքենայից, որոնք ստեղծված են Boeing 747-200B-ի՝ հեռամայրուղային երկտախտակամած լայնաֆյուզելաժ ինքնաթիռի հիմքի վրա: 2017 թվականին երկու հանրանավերի շահագործման ժամկետը հասել է 30 տարվա: Առաջին անգամ դրանք երկինք են բարձրացել 1987 թվականին, երբ նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր:

Բացի երկու հանրանավերից, Սպիտակ տան տնօրինության տակ կան ավելի քան երկու տասնյակ ուղղաթիռներ, որոնք հիմնականում հնացել են եւ փոխարինման կարիք ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս