Բաժիններ՝

«Եթե այդ երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նրանք երբեք 200 000 դրամով չեն մնա՝ այստեղ աշխատեն». Վարդևան Գրիգորյան

«Երիտասարդ տաղանդավոր գիտնականների արտահոսքն ավելի շատ պայմանավորված է իրենց կենսամակարդակի ապահովմամբ, քան մեծահասակ գիտնականների՝ իրենց խոչընդոտելով»,- այսօր ԱԺ-ում Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր լսումների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ շատ հաճախ մեծ տարիքի գիտնականները թույլ չեն տալիս, որ երիտասարդներն առաջ գնան:

«Եթե այդ երիտասարդ գիտնականներին Եվրոպան առաջարկում է 3-5 հազար եվրո աշխատավարձ, նրանք երբեք 200 հազար դրամով չեն մնա՝ այստեղ աշխատեն»,- նշեց Վ. Գրիգորյանը:

Լ. Մկրտչյանն էլ նշեց, որ ինքը մի շարք երիտասարդ գիտնականների հետ է շփվել, որոնք ասում են՝ ունեն 5-7 հազար դոլարի առաջարկներ դրսից, բայց եթե իրենց ապահովվի 1000-1500 դոլարի կարգի աշխատանք, որով կկարողանան իրենց ընտանիքը պահել Հայաստանում, իրենք կմնան. «Ես չեմ կարծում, որ այդ մարդիկ հայրենասիրություն չունեն: Եթե մենք այստեղ իրենց հնարավորություն տանք գոնե հեռանկար ունենալ, իրենք կմնան Հայաստանում՝ հրաժարվելով բարձր աշխատավարձից: Ես ձեզ վստահեցնում եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս