Բաժիններ՝

Կասիլիասը ցանկանում է տեղափոխվել իտալական Սերիա Ա

Դարպասապահ Իկեր Կասիլիասը, ով «Պորտուում» խաղային պրակտիկայի պակաս ունի, մտադիր է շարունակել իր կարիերան Իտալիայում:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, 36-ամյա իսպանացին իր գործակալին հանձնարարել է մինչև մրցաշրջանի ավարտն իր համար ակումբ գտնել Սերիա Ա-ում: Կասիլիասի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսը:

Ավելի վաղ հաղորդվել էր «Ռեալի» նախկին դարպասապահի՝ մեքսիկական «Ամերիկա» հնարավոր տեղափոխության մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս