«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները կարտահանվեն. Հնդկաստանում կնքվել է համաձայնագիր
ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը Հնդկաստանում է՝ Հայդերաբադ քաղաքում, որտեղ մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology-WCIT):
WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում:
WCIT 2018-ի ընթացքում կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաները կարտահանվեն: Հիշեցնենք, որ 2014 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է «ԱրՄաթ» ինժեներական համակարգերի գործարկման ծրագիրը: 2016 թվականի մարտից էլ համագործակցության հուշագիր էր կնքվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) և կառավարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև: «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր: Այսօր արդեն ՀՀ բոլոր մարզերում և Արցախում գործում է 220 «ԱրՄաթ» լաբորատորիա: Դրանք միավորում են շուրջ 5000 դպրոցականների:
«ԱրՄաթում» ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «ԱրՄաթ» խմբակ:
WCIT 2018-ի շրջանակում Հայաստանին պաշտոնապես կփոխանցվի նաև WCIT 2019-ի անցկացման էստաֆետը, որի անցկացման իրավունքը Հայաստանին է ընձեռվել դեռևս 2014-ին՝ շնորհիվ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ):
Նշենք նաև, որ Հայաստանը WCIT-ին մասնակցում է արդեն 9-րդ անգամ: Այս տարի Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում են ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Լևոն Բաբայանը, ԻՏՁՄ անդամ-կազմակերպություններ՝ «Ինստիգեյթ Խորհրդատվական» ընկերության տնօրեն Աննա Գևորգյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության ինժեներության գծով փոխտնօրեն Աննա Շահինյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության վարչական բաժնի ղեկավար Միքայել Գևորգյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության որակի ապահովման առաջատար մասնագետ Կարլեն Օհանյանը, «Վեոն Արմենիա» ընկերության Պլանավորման և նախագծերի իրականացման վարչության ղեկավար Իգոր Գաբրիելյանը, «ՎՕԼՕ» ընկերության Բիզնես ռազմավարության զարգացման խորհրդատու Արմեն Այվազյանը, «ԱյՅու Նեթվորքս» ընկերության կոմերցիոն տնօրեն Ռուբեն Սուքիասյանը և «ՎիվաՍել ՄՏՍ»-ի Տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի ղեկավար Թոմաս Մազեջյանը: ՀՀ կառավարությունը կներկայացնի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը:
Armath Robotics goes international!!!Union of Information Technology Enterprises-UITE is signing the Contract to deliver Armath for the Indian schools. WCIT – NILF 2018#wcit2018 #armath #robotics #armenia #india #witsa #Արմաթ #ԻՏՁՄ
Gepostet von Levon Babayan am Sonntag, 18. Februar 2018
Սիրարփի Աղաբաբյան