Բաժիններ՝

«Բավարիան» կարող է միանալ Իկարդիի համար պայքարին

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հետաքրքրում է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդին», ՊՍԺ-ին և «Ռեալին», այլ նաև «Բավարիային»:

Ինչպես տեղեկացնում է FCInterNews.it-ը, «Բավարիան» նախնական հարցում է կատարել Իկարդիի կապակցությամբ: Մյունխենցիներն արգենտինացու համար պայքարի մեջ պետք է մտնեն «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի և «Ռեալի» հետ: Ընդ որում, «Ինտերը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել հարձակվողի հետ:

Արգենտինացու ներկայիս համաձայնագրի մեջ նախատեսված է հրաժարագին՝ 110 մլն եվրոյի չափով, որը, սակայն, կարելի է ակտիվացնել շատ կարճ ժամանակահատվածում՝ մայիսից մինչև հունիս: Ներաձուրիներն ուզում են նոր պայմանագիր ստորագրել, որքան հնարավոր է՝ շուտ, ընդ որում, վերացնելով հրաժարագինը կամ էականորեն այն մեծացնելով: Ենթադրվում է, որ ակումբն Իկարդիին առաջարկում է տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ արգենտինացն պահանջում է 10 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս