Կանադայի հոկեյի հավաքականն 8 տարվա մեջ առաջին անգամ պարտությունն է կրել Օլիմպիական խաղերում
Տափողակով հոկեյի Կանադային հավաքականը անսպասելի պարտություն է կրել Փհենչհանի Օլիմպիական խաղերի խմբային փուլում:
Փհենչհանի-2018 տափողակով հոկեյի A խմբի հերթական խաղում Կանադայի հավաքականը մրցում էր Չեխիայի հավաքականի հետ: Օլիմպիական չեմպիոնները զիջել են Չեխիայի հավաքականին բուլիտներով` 2:3 հաշվով:
A ենթախմբում երկու տուրերից հետո առաջատարը Չեխիայի հավաքականն է, որն ունի 5 միավոր: Երկրորդ տեղում Կանադան է 4 միավորով: Ոչ մի միավոր չունեն Հարավային Կորեայի և Շվեյցարիայի հավաքականները:
Կանադայի հոկեյի տղամարդկանց հավաքականը 2010 և 2014 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:
#CAN gets on the board first just over a minute into the gamehttps://t.co/YKLcpouC9P pic.twitter.com/beWTt9aQlz
— CBC Olympics (@CBCOlympics) February 17, 2018