Պահքի ընթացքում ի՞նչ տեսակ հաց է կարելի օգտագործել
Պահքի ընթացքում հացի օգտագործումը չի արգելվում, սակայն հաց գնելուց առաջ հարկավոր է ուսումնասիրել դրա բաղադրությունը, եթե դրանում չկան կենդանական ծագման հավելումներ, ուրեմն այն կարելի է օգտագործել: Անդրադառնալով խմորասնկերին, որոնք օգտագործվում են հացի պատրաստման մեջ, ապա դրանք ունեն բուսական ծագում և չեն խախտում պահեցողության ընթացքը:
Qahana.am