Ռուսաստանում iPhone-ի գները կտրուկ իջել են
Ռուսաստանում 32 գիգաբայթով iPhone 7 սմարթֆոնի գինը վաճառքի հանվելու պահից իջել է 40 տոկոսով: Այս մասին հայտնել են Hi-Tech Mail.Ru-ի փորձագետները:
2016 թվականի սեպտեմբերին, երբ սմարթֆոնը Ռուսաստանում հայտնվեց վաճառասեղաններին, դրա մանրածախ գինը կազմում էր 56 900 ռուբլի: Այժմ այդ մոդելի միջին արժեքը հասել է 35 հազար ռուբլի հոգեբանական նշագծին:
Ավելի վաղ ՄՏՍ ընկերությունը հայտնել է, որ 2017 թվականի արդյունքներով սմարթֆոնների վաճառքները 2016 թվականի համեմատությամբ աճել են 6 տոկոսով եւ կազմել 28,4 միլիոն ապարատ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: