Բաժիններ՝

«Դեմն առեք չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյանը՝ Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Ազգային ժողովում 168.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ինքը գնահատում օրերս քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը:

Ի պատասխան՝ Ս. Սարոյանն ասաց՝ շատ վատ է գնահատում: Հարցին՝ կանանց նկատմամբ բռնությունն ինչքանո՞վ է ընդունելի՝ Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, շատ սխալ բան էր դա: Ուղղակի քաղաքապետին արջի ծառայություն մատուցեցին, էդքան բան»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե քաղաքապետն ինքն ասաց՝ «դեմն առեք», Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Դեմն առեք՝ չի նշանակում՝ քելեք, տփեք էդ կնանիքին: Երևի մտածեցին՝ քիմիա էր մեջը: Երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել: Ինձ թվում ա՝ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է, ինքը կվերլուծի կատարվածը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս