Բաժիններ՝

«Չի կարելի մակարդակն իջեցնել կեղտաջրերի ու քաշքշուկի մակարդակի»

Օրերս Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած սկանդալային միջադեպը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը տհաճ ու տգեղ են համարում:

«Իհարկե, տհաճ է։ Չի կարելի որևէ մարմնի՝ պետական, տեղական ինքնակառավարման, մակարդակն իջեցնել կեղտաջրերի ու քաշքշուկի մակարդակի: Դրանից լավ հոտ չի գալիս»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շ.Քոչարյանը:

Վ.Մարտիրոսյանը փորձեց ամեն կերպ խուսափել ուղիղ գնահատականներից. «Տեսանյութի հիման վրա չեմ կարող ասել»։

Նա հորդորեց բացասական չգնահատել իր կուսակիցների վարքագիծը. «Չգիտենք՝ ինչո՞ւ է եղել այդպես, ի՞նչ հիմքեր կան։ Եկեք վաղաժամ գնահատական չտանք»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս