Նոր զարգացումներ պատգամավորի փեսայի մահվան գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մահվան գործը կկարճվի: Ըստ էության իրավապահները սպասում են դատաբժիշկների վերջնական եզրակացության պատասխանին, որից հետո գործը կկարճվի:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: Ըստ մամուլի հրապարակումների` մահվան պատճառը եղել էր թմրանյութի մեծ չափաբաժնի օգտագործումը, սակայն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ըստ դիահերձման արդյունքների` դատաբժիշկները նշել են, որ նրա մահվան պատճառը ինսուլտն է:

Թերթի տեղեկություններով` իրականում գործով որեւէ այլ քննչական գործողություններ չեն իրականացվում, իրավապահները սպասում են փորձաքննության եզրակացությանը, որպեսզի հիմքեր ունենան՝ գործը կարճելու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս