«Գիտեմ առնվազն 2 ռուսական ակումբ, որ երազում էին վարձակալել Մխիթարյանին». Նոբել Առուստամյան
Ֆուտբոլային մեկնաբան և ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առնվազն 2 ռուսական ակումբներ ցանկանում էին վարձակալել Մխիթարյանին:
«Մենք գիտենք, թե ինչ բարդ պատմություն էր՝ կապված Մխիթարյանի հետ, թե ինչ խնդիրներ ուներ նա ակումբի և Ժոզե Մոուրինիոյի հետ: Բայց պետք է ընդգծենք, որ ամեն դեպքում Հենրիխն ընտրեց ֆուտբոլը:
Նա մնաց Անգլիայում, սակայն ես գիտեմ առնվազն 2 ռուսական ակումբ, որոնք ուզում էին, երազում էին վարձակալել Հենրիխին գոնե կես տարով: Նրանք հասկանում էին, որ Հենրիխի տրանսֆերը գնելը գրեթե անհնար էր:
Ակումբները քայլեր ձեռնարկեցին, հնարավորություններ փնտրեցին Հենրիխին վարձակալելու համար, սակայն ֆուտբոլիստը հասկացրեց, որ ցանկանում է մնալ Եվրոպայում:
Առայժմ մենք նրան Ռուսաստանում չենք տեսնի: Սական, հնարավոր է, որ առաջիկա տարիներին նա խաղա Ռուսաստանում»,- նշել է Առուստամյանը:
Սիրարփի Աղաբաբյան