ՀԾԿՀ-ն քննարկելու է «Գրին Էներջի» արևային կայանի էլէներգիայի սակագնի հարցը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 14-ի նիստում քննարկելու է «Գրին Էներջի» արևային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը: Նախագծով նախատեսված է սակագինը սահմանել 42․739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի մարտից ու կգործի վեց ամիս:
Հիշեցնենք, որ «Գրին Էներջի» 1ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը գտնվում է Արմավիրի մարզի Շենիկ համայնքում, որի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է նախորդ տարեվերջին: Բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: