ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց կառավարության ֆինանսավորման օրինագիծը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 9-ին ընդունել է կառավարության ֆինանսավորման օրինագիծը, ինչը թույլ կտա վերսկսել պետական հիմնարկությունների աշխատանքը։
Այսօր ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Սենատում: Դրան հավանությունէին տվել 100 սենատորներից 71-ը, «դեմ» էր քվեարկել 28 մարդ:
Ավելի վաղ քննարկումը շարունակվել է կեսգիշերից հետո հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հակազդման պատճառով: Արդյունքում ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մասնակիորեն կասեցվել է, սակայն ընդհատումը, որն արդեն երկրորդն է 2018 թվականի սկզբից ի վեր, կարող է ամենակարճատեւը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ:
Կոնգրեսի զույգ պալատներում օրինագծի ընդունումից հետո այն ստորագրման կուղարկվի ԱՄՆ-ի նախագահին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: