Բաժիններ՝

Թուրքական օդուժը ռմբակոծել է Սիրիայի Աֆրին քաղաքը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը փետրվարի 9-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսի Աֆրին քաղաքին (գտնվում է Հալեպից 65 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ պաշտպանվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական ջոկատները: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, կեսգիշերից հետո ուժգին ռմբակոծության է ենթարկվել Աշրաֆիայի շրջանը, ինչը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։

Տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է այնտեղ ընդունված տասնյակ վիրավոր քաղաքացիների մասին, նրանց թիվն աճում է: Հարձակումներ են կատարվել նաեւ քաղաքի հարավի Մինա արվարձանի եւ Այն Դեքնա, Միրանազ, Մարյամեյն, Քաշթաար գյուղերի եւ Մենեգ օդանավակայանի վրա:

Հրետանին կրակ է բացել Բուրսեյա գագաթից դեպի արեւմուտք Բաֆլունի բարձունքների վրա, գագաթ, որը գտնվում է Սիրիական ազատ բանակի զինված կազմավորումների վերահսկողության ներքո, որը կռվում է թուրքական զորքերի կողմից: Ավիահարվածների եւ գնդակոծումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել Ջանդարիս, Բուլբուլ, Շիրավան եւ Շիրան սահմանային հատվածներից:

Թուրքական զրահատեխնիկայի օգնությամբ Ռաջու քաղաքը գրավելու Սիրիական ազատ բանակի փորձը չի հաջողվել, քուրդ աշխարհազորայինները հակահարված են տվել զինյալներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս