Բաժիններ՝

Մակրոնը հրաժարվեց պաշտոնական կարգավիճակ տալ կորսիկերենին

Կորսիկական լեզուն պաշտոնականի կարգավիճակ չի ստանա Կորսիկայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բաստիա քաղաքում ելույթ ունենալով Կորսիկայի իշխանությունների առջեւ՝ կղզի կատարած իր երկօրյա աշխատանքային ուղեւորության ընթացքում: Ինչպես ընդգծել է պետության ղեկավարը, Փարիզն ամբողջովին հավանություն է տալիս կղզում երկլեզվությունը զարգացնելու՝ կորսիկացիների ձգտմանը:

«Այդ երկլեզվության ոգով, որը հարստացնում է մեր հանրապետությունը, մենք պետք է միասին աշխատենք: Բայց երկլեզվությունը (բիլինգիզմը) պաշտոնական կարգավիճակի տրամադրումը չէ երկու լեզուներին, ցանկանում եմ այս մասին ձեզ առավելագույնս պարզորոշ ասել»,- հայտարարել է Մակրոնը, որի ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Ֆրանսիայի Հանրապետության ներսում կա մեկ պաշտոնական լեզու՝ եւ դա ֆրանսերենն է»,- հավելել է նա: Պետության ղեկավարը բացասական պատասխան է տվել նաեւ կորսիկացի ազգայնականների եւ նրանց ընտրողների մյուս հանգուցային պահանջին. Կորսիկայի համար սահմանել տեղական ռեզիդենտի հատուկ կարգավիճակ, որն ունենա անշարժ գույքի գործարքի իրավունք եւ դրանով իսկ սահմանափակել գների աճն այդ շուկայում: Մակրոնը վերստին ընդգծել է, որ այդ նորամուծությունը կխախտի հանրապետության օրենսդրությունը, բայց չի լուծի խնդիրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս