Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ Վ. Շ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»՝ վերջինիս առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկելով ավտոմեքենաները և փակելով գազի բալոնների փականները ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին:

Տեսանյութեր

Լրահոս