Բաժիններ՝

«Պետք է արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը». Արմեն Աշոտյան

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Ամեն Աշոտյանը խոսեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մասին: Նա նշեց, որ նախագիծը մշակված է, այն տրվել է Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությանը:

«Կարծում եմ՝ օրենքում պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը: Իհարկե, պետք է պարզաբանել, թե ինչն է համարվում հոգեորսություն, և որ դեպքում կարելի է այն դիտարկել՝ որպես մարդու իրավունքների խախտում, սակայն հոգեորսության արգելքի վերացումը լավագույնս չի բնորոշում Հայաստանի հոգևոր անվտանգությանը համարժեք լինելու մեր հրամայականը: Կարծում եմ՝ պետք է արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»,- նշեց Ա. Աշոտյանը:

Հաջորդ հարցը, որ նա բարձրացրեց, վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը.

«Բազում են եղել դեպքերը, երբ երեխաների ծնողների կողմից այս կամ այն կրոնական հոսանքին հարելու պատճառով հարցականի տակ են դրվել երեխայի առողջության և կրթության իրավունքները: Գաղտնիք չեն այդ դեպքերը, արձանագրվել են նաև այն ժամանակ, երբ ես էի Կրթության և գիտության նախարարը, և փորձել ենք հասցեական աջակցություն ներկայացնել այդ ընտանիքներին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս