Իսկապես ամբողջական մարդու բնավորության 13 գիծ
Ժամանակակից հասկացողությամբ ամբողջականությունն անբեկանելի ազնվության և խիստ բարոյական սկզբունքների համադրությունն է: Այս որակը հատկապես կարևոր է օտար մարդկանց հետ հարաբերվելիս, քանի որ մենք հակված չենք անծանոթների հետ բաց և արդարամիտ լինել: Ցավոք, իրականում ամբողջական անձնավորություններ շատ հազվադեպ են պատահում, սակայն նրանց բոլորին էլ միավորում են բնավորության հետևյալ 13 գծերը:
1. Նրանք գնահատում են ուրիշների ժամանակը:
Իսկապես ամբողջական մարդիկ գիտեն և սեփական, և ուրիշների ժամանակի գինը և երբեք այն չեն անտեսում: Նրանք շնորհակալ կլինեն համատեղ անցկացրած րոպեների և ժամերի համար, սակայն չեն պահանջի անսահման ուշադրություն, քանի որ հասկանում են, որ իրավունք չունեն չարաշահել ինչ-որ մեկի ժամանակը:
2. Նրանք գնահատում են ուրիշների վաստակը:
Այդպիսի մարդիկ երբեք ուրիշների արածն իրենց չեն վերագրի: Եթե Դուք նրան ինչ-որ բանում օգտակար լինեք, օրինակ, որևէ նախագիծ իրականացնելիս, ղեկավարության հետ հանդիպելիս նա չի մոռանա հիշատակել նաև Ձեր անունը` դրանով իսկ մեծացնելով Ձեր անձի նշանակությունը ղեկավարության աչքերում:
3. Նրանք չեն փոխվում:
Աշխարհի նկատմամբ ազնիվ մարդիկ միշտ մնում են այնպիսին, ինչպիսին որ կան: Նրանք չեն ձևացնում, չեն խաբում, չեն բամբասում և դավեր նյութելով չեն զբաղվում:
4. Նրանք միշտ ազնիվ են:
Այդպիսի մարդկանց համար արդարությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան սեփական հարմարավետությունն ու բարեկեցությունը:
5. Նրանք երբեք ուրիշներին չեն օգտագործում:
Այս կյանքում նրանց կոչումն այլոց օգնելը, այլ ոչ երբևէ՝ օգտագործելն է: Ամբողջական, ինքնաբավ մարդիկ առանց զղջալու իրենց ժամանակը կվատնեն այն բանի վրա, որ իրենց համար կարևոր մարդու նպատակը մեկ քայլով ևս մոտեցնեն իրականացմանը:
6. Նրանք չեն վիճում:
Այդպիսի մարդիկ դեմագոգության հակված չեն: Նրանք կամ խոսում են ըստ էության և կառուցողական դաշտում, կամ մնում են իրենց կարծիքին: Դա հատկապես վերաբերում է մտացածին խնդիրներին կամ իրավիճակներին, որոնք ընդհանրապես արժանի չեն քննարկվելու:
7. Նրանք կասկածի տեղիք չեն տալիս:
Այդպիսի մարդկանց վրա միշտ կարելի է հույս դնել, քանի որ նրանք տեսնում են միայն իրավիճակի լավ կողմերը: Այնուամենայնիվ, երբ հարաբերությունները սկսում են կրել սպառողական բնույթ, նրանք առանց ափսոսալու վերջ են տալիս դրանց:
8. Նրանք գիտեն՝ ինչպես հանգստացնել զրուցակցին:
Հրաշալի կերպով զարգացած ինտուիցիան ամբողջական մարդկանց հնարավորություն է տալիս նրբորեն և ժամանակին կանխազգալ զրուցակցի անհանգստությունն ու տագնապները: Եվ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի իրենց զրուցակցին օգնեն գոնե բարի խոսքով և հավատով, որ ամեն ինչ լավ է լինելու:
9. Նրանք վստահում են ուրիշներին:
Այդպիսի մարդիկ մինչև վերջ, անվերապահորեն կարող են հավատալ բոլոր նրանց, ովքեր իրենց համար թանկ են: Բայց հենց որ խաբեությունը բացահայտվի ու մերկացվի, ստախոսները կանհետանան նրանց կյանքից:
10. Նրանք առաջինն են ներողություն խնդրում:
Եթե ինքնաբավ մարդը զգա, որ մեղավոր է, նա անպայման կընդունի իր սխալները, դրանց համար ներողություն կխնդրի և կգտնի ամեն ինչ ուղղելու լավագույն տարբերակը:
11. Նրանք համեստ են:
Այնպես է ստացվել, որ այդ բացառիկ մարդիկ բացարձակապես իրենց չեն գնահատում: Նրանք ապրում են իրենց սեփական կանոններով և դա համարում են բնական` չնայած այն բանին, թե որքան օգուտ են նրանք բերում իրականում:
11. Նրանք բաց չեն թողնում բարի գործ անելու հնարավորությունը:
Որպես կանոն` նրանցից պետք չէ օգնություն խնդրել. Ամբողջական մարդիկ իրենք են զգում օգտակար լինելու կարիք և փոխարենը չեն սպասում անգամ հասարակ շնորհակալության: Նրանց համար կարևոր է ուրիշների կյանքն ավելի լավը դարձնելը: Դրանում են նրանք տեսնում իրենց սեփական կյանքի իմաստը:
12. Նրանք բարի են բոլորի նկատմամբ:
Որոշ մարդկանց անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել ուրիշների հանդեպ բարի լինելու համար: Ամբողջական մարդկանց համար դա ինքնըստինքյան ենթադրվող փաստ է, նրանք պարզապես այլ կերպ չեն կարող:
Ցավոք, օրեցօր այդպիսի մարդկանց թիվը քչանում է: Մարդկանց ճնշող մեծամասնությունը ձգտում է ապրել իր առավելագույն շահը գերադասելու սկզբունքով` մոռանալով իր շրջապատի և ամենապարզ բարոյական և սոցիալական նորմերի մասին:
Եթե Ձեր բախտը բերել է և Դուք հանդիպել եք իսկապես ազնիվ և անշահախնդիր մարդու, անպայման շնորհակալություն հայտնեք նրան դրա համար: Նրանք, առանց չափազանցության, անգին են, և հենց նրանց վրա է հենվում ժամանակակից հասարակությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը