Սեյրան Օհանյանը դեռ չի որոշել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:
«ՀԺ»-ն երեկ փորձեց Սեյրան Օհանյանից ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է սույն տեղեկությունը: Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել, եւ ԶԼՄ-ները սուտ լուրեր են հորինում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: