Վրաստանում և Ուկրաինայում մոլեգնող կարմրուկը կհասնի՞ Հայաստան. պարզաբանում է մասնագետը. «ՀԺ»
Վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Ուկրիանում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել:
Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը կարծում է, որ մեր երկրին այդ առումով վտանգ չի սպառնում, որովհետև կարմրուկի դեմ պատվաստում ստացած բնակչությունը բավական մեծ տոկոս է կազմում: Նրա խոսքով՝ մեր երկրում տարեկան գրանցվում են կարմրուկի եզակի դեպքեր, իսկ վարակը բերում են արտերկիր մեկնած քաղաքացիները:
«Տարեկան 1-2 բերովի դեպք լինում է, բայց այն չի տարածվում: Այսինքն՝ մի կողմից եթե հաշվի առնենք, որ վարակիչ հիվանդություն է, մյուս կողմից էլ՝ որ տարածում չի ստանում, դա նշանակում է՝ մեզ մոտ բնակչության պաշտպանվածությունը բավական բարձր է»,- ասել է նա:
Կարմրուկի դեմ պատվաստում իրականացվում է երկու տարիքային խմբում 1 եւ 6 տարեկանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: