Բաժիններ՝

Մադուրոն հայտնել է վենեսուելական կրիպտոարժույթի վաճառքը սկսելու ժամկետը

Վենեսուելայի ազգային գաղտնարժույթի՝ պետրոյի նախնական վաճառքը կմեկնարկի փետրվարի 20-ին: Հունվարի 30-ին այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, երկրի մայրաքաղաք Կարակասից հայտնել է Prensa Latina գործակալությունը: «Արժույթի (ձեռքբերման) տրանզակցիաները կարելի կլինի իրականացնել անվճար եւ ուղղակիորեն՝ խուսափելու համար արգելափակումից»,- նշել է հարավամերիկյան պետության ղեկավարը:

Նա հայտնել է, որ ստորագրել է փաստաթուղթ, որում թվարկված են գաղտնարժույթի բնութագրերը եւ գործառումը, սակայն չի ճշտել դրա վաճառքի բուն մեխանիզմը: Այս ամսվա սկզբին Մադուրոն կարգադրել էր սկսել 100 միլիոն միավոր ազգային գաղտնարժութի թողարկումը: Այն ժամանակ նա նշել էր, որ յուրաքանչյուր պետրո կարժենա ճիշտ այնքան, որքան մեկ բարել վենեսուելական նավթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս