Օլիմպիադա-2018-ի գլխավոր մամուլի կենտրոնը պաշտոնապես բացվեց Փյոնչհանում
2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը պաշտոնապես բացվել է հարավկորեական Փյոնչհանում: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Բացման արարողությանը մասնակցել է Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Գունիլա Լինդբերգը: Գլխավոր մամուլի կենտրոնը գտնվում է Փյոնչհանի «Ալպենզիա» առողջարանի լեռնային կլաստերում: 2018-ի Խաղերն անցկացվելու են փետրվարի 9-ից մինչեւ 25-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: