Բաժիններ՝

Բյուզանդական դրոշով հունական նավը մոտեցել է թուրքական ափերին

Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։ Թուրքական «Haberler» լրատվակայքի բնութագրմամբ՝ բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։

Աղբյուրի համաձայն՝ «Machitis» անվամբ հունական նավը մոտեցել  է զորավարժություն անցկացնող թուրքական նավերին՝ փորձելով խափանել նրանց ծրագիրը, սակայն անհաջողության է մատնվել։

Հիշեցնենք որ նախօրեին Հունաստանի պաշտպանության նախարարը մոտորանավակով մոտեցել էր Էգեյան ծովի Քարդաքի (հուն․՝ Իմիա) ժայռերին՝ փորձելով ծաղկեպսակ դնել այդտեղ։ Բայց թուրքական ռազմածովային ուժերի ճնշման տակ հունական նավակը հարկադրված հեռացել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031