Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակը հետաձգեց տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում Պուչդեմոնի թեկնածության քննարկումը

Կատալոնիայի խորհրդարանում հունվարի 30-ին նշանակված եւ ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնի համար Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված բանավեճերը հետաձգվում են: Այդ մասին հայտնել է տարածաշրջանային պալատի խոսնակ Ռոժե Տորենը:

«Պուչդեմոնի թեկնածության քննարկմանը նվիրված նիստը չի չեղարկվում, այլ հետաձգվում է»,-ասել է խորհրդարանի նախագահը: «Ես այլ թեկնածու չեմ առաջարկելու»,-հավաստիացրել Է Տորենը: Նրա խոսքով՝ ինքն «անձամբ է խոստացել երաշխավորել Պուչդեմոնի եւ բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը»:

Պալատի խոսնակը պնդել է, որ «ոչ փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան, ոչ էլ Սահմանադրական դատարանն (ՍԴ) է որոշելու, թե ով պետք է դառնա Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) նախագահը: «Դա պետք է անեն ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորները»,-նշել է Տորենը:

Պուչդեմոնը Բելգիա է փախել 2017 թվականի հոկտեմբերի վերջին: Իսպանիայի տարածքում գործում է քաղաքական գործչի ձերբակալման օրդերը, որին դատախազությունը մեղադրում է Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո խռովության եւ վատնումների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս