Բաժիններ՝

«Վաշինգտոնը դե-ֆակտո թշնամիներ է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին». Պեսկով

Կրեմլում նշում են, որ Վաշինգտոնը դե-ֆակտո ԱՄՆ-ի թշնամիներ է անվանել «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Դե-ֆակտո ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակի» բոլոր ֆիգուրանտները համարվել են ԱՄՆ-ի թշնամիներ,-լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Եթե դուք ընթերցեք տեքստը, այդ փաստաթղթի վերնագիրը, ապա կտեսնեք, որ այդ ամենն արվում է ԱՄՆ-ի թշնամիներին հակազդելու մասին օրենքին համապատասխան»:

«Ուստի դե-ֆակտո ցուցակում տեղ գտած անձինք համարվում են ԱՄՆ-ի թշնամիներ,- ասել է Պեսկովը:-Դա մոտեցում է, դա հայտարարություն է»: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ հրապարակված փաստաթուղթը վերլուծման կարիք ունի, ինչը թույլ կտա խուսափել դրա գնահատման «մակերեսային եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից»:

Իր հերթին ՌԴ կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով «կրեմլյան զեկույցի» հրապարակումը, ասել է, որ Ռուսաստանին լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է հայտարարված, հաղորել է ՌԻԱ Նովոստին:

«Երկրին լայնամասշտաբ պատերազմ է հայտարարված, այն երբեմն անվանում են հիբրիդային: Այն արդեն բացարձակապես անթույլատրելի ձեւեր է ընդունել եւ ուր որ է՝ կարող է սառը պատերազմից անցնել թեժի»,-հայտարարել է Զյուգանովը հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս