Արցախում մահացած զինծառայողը ՌԴ-ից էր եկել ծառայելու․ ապրում էր սոցիալապես անապահով պայմաններում․ «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Արցախում հունվարի 27-ին մահացած 19-ամյա զինծառայող Հովսեփ Գրիգորյանը Սպիտակ քաղաքի բնակիչ էր: Հովսեփ Գրիգորյանը ՌԴ-ից Հայաստան էր եկել հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար: Զորակոչվել 2017 թվականի հուլիսին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Սպիտակի զինկոմ Աղասի Խաչատրյանը։ Ըստ զինկոմի՝ Հովսեփ Գրիգորյանը ծնվել է Վրաստանում, ապրել ՌԴ-ում՝ մոր եւ քրոջ հետ: «Ապրում էին տատիկի եւ պապիկի տանը՝ սոցիալապես անապահով պայմաններում»,- ասել է Սպիտակի զինկոմը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս