Բաժիններ՝

Իռլանդիան հանրաքվե կանցկացնի աբորտի իրավունքների ընդլայնման շուրջը

Իռլանդիայի կառավարությունը որոշել է հանրաքվե անցկացնել աբորտների մասին օրենսդրության բարենորոգման շուրջը: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Հանրաքվեն նշանակված է մայիսի վերջին:

Քաղաքացիները կորոշեն, թե արժե արդյոք փոխել Սահմանադրության ութերորդ ուղղումը, որն աբորտի իրավունք է վերապահում սոսկ կնոջ կյանքի համար վտանգի դեպքում: Այժմ երկրում արգելված է հղիության ընդհատումը նույնիսկ բռնաբարության, արյունապղծության կամ պտղի զարգացման մահացու վտանգավոր շեղումների դեպքում:

Բարենորոգման օգտին է հանդես եկել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս