Ինչն է եղել Արայի լեռան վրա տեղի ունեցած դժբախտ դեպքի պատճառը. մանրամասներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հունվարի 28–ին դժբախտ պատահարի հետևանքով Արայի լեռը բարձրացած արշավախմբի ղեկավարը և մեկ արշավական կոտրվածք են ստացել, արշավի մասնակից մեկ այլ աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանն էլ մահացել է ձնահոսքի պատճառով:

Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած: Ի սկզբանե տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե դեպքը տեղի է ունեցել արշավականների՝ ձյունամրրիկի մեջ ընկնելու հետևանքով: Սակայն երեկ ԱԻՆ

Փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ով անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին, «Փաստ»-ին տեղեկացրեց, որ այնտեղ ձյունամրրիկ չի եղել: Արշավական, մասնագիտությամբ զբոսավար Նաիրուհու մահվան պատճառը եղել է ձյան՝ ոտքի տակից սահելը, ինչի պատճառով նա, գլորվելով մոտ 150 մետր հեռավորության վրա, ցած է ընկել: «Արևոտ, բարենպաստ եղանակ է եղել, պարզապես ձյան շերտը քանդվել է ոտքերի տակից: Դին հայտնաբերվել է խմբի կողմից: Ձյունը ոտքերի տակից փախել է, այնտեղ քարքարոտ է եղել: Հավանաբար քարերին հարվածելով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,- նշեց Պետրոսյանը:

Ոտքի կոտրվածք ստացած խմբի ղեկավարը՝ Էդգար Նավասարդյանը, այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաքություն է կազմակերպվել նրա վիրահատությունն իրականացնելու և Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքին աջակցելու նպատակով: Պարզվում է, որ ավելի քան մեկ օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող և շտապ վիրահատության կարիք ունեցող երիտասարդին դեռ չեն վիրահատել: Մինչ բժիշկները սպասում են, նրա ընկերները հանգանակություն են սկսել» :

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս