Բաժիններ՝

Իրաքի խորհրդարանը քվեարկեց Քրդստանի նկատմամբ բանկային պատժամիջոցները հանելու օգտին. Al Sumaria

Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) հունվարի 29-ին քվեարկել է Կենտրոնական բանկի եւ քրդական ինքնավարության ֆինանսական ինստիտուտների միջեւ տրանզակցիաների վերականգնման օգտին: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը: Պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են սահմանափակումների չեղարկումը, որոնք ավելի վաղ սահմանվել էին Իրաքյան Քրդստանի բանկերի նկատմամբ:

Հոկտեմբերի սկզբին Բաղդադում խորհրդարանը թույլատրել էր բոլոր բանկային գործողությունների սառեցումը, այդ թվում՝ դոլարների վաճառքը ինքնավարության ֆինանսական հաստատություններին: Այդ քայլը Էրբիլի վրա տնտեսական ճնշման միջոցներից մեկը դարձավ տարածաշրջանում անկախության շուրջ հանրաքվեի անցկացումից հետո: Սեպտեմբերին կայացած հանրահարցման արդյունքները կտրականապես մերժվել էին կենտրոնական իշխանությունների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս