«Թաթուլյանը զբաղվել է ՌԴ հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով». Նալբանդյան
Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է եղել շուրջ մեկ տարի. քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում տարածված տեղեկությունը, որ Ռուբեն Թաթուլյանն իր խորհրդականն է եղել:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ռուբեն Թաթուլյանը ԱԳ նախարարի խորհրդական է եղել 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջ: «Նա զբաղվել է ՌԴ հարավային շրջաններում հայերի աջակցության հարցերով»,- ասաց Նալբանդյանը: