Բաժիններ՝

Թուրքիան գործազրկության մակարդակով առաջին տեղում է OECD երկրների շարքում

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), հրապարակել է «Ավելի լավ կյանքի պայմաններ» ամենամյա զեկույցը։ 35 անդամ-երկրների վերաբերյալ այս զեկույցը հրապարակվում է 2011թ․-ից, դրանում արտացոլվում են կյանքի 11 ոլորտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։

Թուրքական «Dünya» թերթի վերլուծաբան Օսման Արոլաթի տեղեկացմամբ՝ կառույցին անդամակցող Թուրքիան մի շարք կատեգորիաներում միջինից ցածր գնահատականներ է ստացել։ Օրինակ՝ երկրում աշխատանք ունեցողների թիվը կազմում է 51 տոկոս, ինչը կառույցի անդամ այլ երկրների համեմատ ամենացածր ցուցանիշն է։

Թուրքիան առաջին հորիզոնականներում է նաև աշխատանքի անբարենպաստ պայմանների տեսակետից։ Աշխատողների 35 տոկոսը նշել է, որ աշխատավայրում ճնշման է ենթարկվում։ Նրանց 34 տոկոսը աշխատում է շաբաթական 50 ժամից ավելի։

Թուրքիան OECD-ում առաջատար է գործազրկության մակարդակով։ Միջինից ցածր են գնահատվել Թուրքիայում կրթության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները։

Թուրքիան առաջնային հորիզոնականներում է ընտրություններին մասնակցության մակարդակով՝ 74 տոկոս։ Կազմակերպության մյուս երկրներում ընտրություններին միջին մասնակցությունը 69 տոկոս է։

Թուրքիայի բնակչության միայն 61 տոկոսն է համաձայն այն մտքի հետ, որ կարող է  «գիշերը փողոցում ապահով շրջել», իսկ OECD մյուս երկրներում այս չափանիշի միջին ցուցանիշը 69 տոկոս է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս