Բաժիններ՝

Իրանը և Թուրքիան Սոչիում կներկայացնեն փոխարտգործնախարարները

Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները Սոչիում մեկնարկող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կգլխավորեն արտաքին գործերի նախարարների տեղակալները: Այդ մասին հունվարի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության աղբյուրը։

«Իրանի պատվիրակությունը Սոչիում կգլխավորի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Անսարին, Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը Սոչիում կկայանա հունվարի 29-30-ին:

Կազմակերպիչների տվյալներով՝ համաժողովին հրավիրված են շուրջ 1,6 հազար պատվիրակներ, որոնք ներկայացնում են սիրիականի հասարակության բոլոր շերտերը: Ըստ ազգային հատկանիշի, Կոնգրեսի մասնակիցների մեծամասնությունն արաբներ են (94,5 տոկոս), բայց հրավիրվածների թվում կան քրդեր, եզդիներ, ասորիներ, հայեր, չերքեզներ, չեչեններ, դաղստանցիներ, աբխազներ, թուրքմեններ եւ դրուզներ: Կոնգրեսին որպես դիտորդ մասնակցելու համար հրավիրված են տարածաշրջանային ու միջազգային բոլոր հիմնական արտաքին խաղորդները: Կոնգրեսի խնդիրներից մեկը կդառնա Սիրիայի Սահմանադրության մշակման հանձնաժողովի ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս