Ո՞վ է քրեակատարողական վարչության նոր պետը
ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում:
1994 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ:
1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1983 թթ. ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ:
1983-1985 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Վիլնյուսի հրամանատարական կազմի պատրաստման միջնակարգ մասնագիտացված դպրոցի կուրսանտ:
1985-1988 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ մասի օպերլիազոր:
1988-1991 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ-ռեժիմային բաժնի օպերլիազոր:
1991-1992 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ խմբի ավագ օպերլիազոր:
1992-1993 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ:
1993-1994 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ:
1994-1996 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
1996-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:
2000-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետ:
2000-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:
2001-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:
2001-2005 թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ:
2005-2009 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:
2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:
03.09.2011 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արդարադատության գեներալ-մայոր» կոչում:
Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի: