Թրամփը հայտարարել է, թե Brexit-ի շուրջը բանակցություններն ավելի կոշտ կվարեր, քան Մեյը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Bexit-ի շուրջը բանակցությունները կվարեր ավելի կոշտ դիրքերից։
«Ես բանակցություններն այնպե՞ս կվարեի, ինչպես նա՞: Ո՛չ, ես կվարեի այլ կերպ: Բայց ես շատ եմ հարգում ձեր վարչապետին»,- ասել էԹրամփը բրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում: «Ես այլ կերպ կվարեի բանակցությունները…, ես ավելի կոշտ դիրք կբռնեի»,- ասել է նա:
Այն հարցին, թե նա ինչպես էվերաբերվում Ֆրանսիայի դիրքորոշմանը, Թրամփը սահմանափակվել է նրանով, որ գովաբանել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին: «Նա գերազանց տղա է, հիանալի կին ունի, Մակրոնն ինձ շատ է դուր գալիս»,- ասել է Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: