Նիկոս Անաստասիադիսը հաղթել էԿիպրոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում
Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 35.5 տոկոսը։
Նախագահական մրցարշավի երկրորդ փուլում Անաստասիադիսի մրցակիցը կլինի ընդդիմադիր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության պաշտպանած թեկնածուն՝ Ստավրոս Մալասը, որին առաջին փուլում հաջողվել է հավաքել ձայների 30,25 տոկոսը:
Նախագահի երկրորդ գլխավոր մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Նիկոլաս Պապադոպուլոսը, կարողացել է հավաքել ձայների 25,74 տոկոսը, ինչը նարան թույլ չի տա շարունակել պայքարը:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 71 տոկոս այն դեպքում, երբ 2013 թվականին կայացած նախորդ ընտրություններում այդ ցուցանիշն ավելի քան 83 տոկոս էր:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա այս տարվա փետրվարի 4-ին երկու թեկնածուների մասնակցությամբ: Երկրորդ փուլում հաղթող է դառնում այն թեկնածուն, որին հաջողվում է հավաքել ընտողների ավելի շատ ձայներ, հաղորդել ՏԱՍՍ-ը: