«ԱՄՆ-ի տնտեսական ցուցանիշների բարելավումն օգնում է աշխարհի զարգացմանը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական ցուցանիշների բարելավումն օգնում է համաշխարհային տնտեսության զարգացմանը:
Այս մասին նա հայտարարել է Մեծ Բրիտանիայի ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է հունվարի 28-ին: ԱՄՆ-ի նախագահն ուշադրություն է հրավիրել ամերիկյան ֆոնդային շուկայի ռեկորդային աճին եւ մատնանշել է հարկային բարենորոգում իրականացնելու կարեւորությունը, որը կոչված է թեթեւացնելու հարկային բեռը:
«Երկիրը (ԱՄՆ-ը) շատ եւ շատ ուժեղ է դառնում տնտեսական առումով, գործազրկությունը գտնվում է ռեկորդային ցածր մկարդակի վրա: Մենք բարգավաճում ենք, ինչն օգնում է ամբողջ աշխարհին»,- ասել է նա: