Ձմեռային Օլիմպադա կայցելեն աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ
Ձմեռային Օլիմպադա, որը փետրվարի 9-25-ն անցկացվելու է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:
Այդ մասին մամուլի համար բրիֆինգում հայտնել է Ազգային անվտանգության գրասենյակի փոխտնօրեն Նամ Գվան Պհյոն: «Փյոնչհանում Օլիմպիադայի ժամանակ Հարավային Կորեա կայցելեն 21 երկրների 26 բարձրաստիճան հյուրեր, նրանցից 16- ներկա կլինեն բացման արարողությանը»,- նշել է նախագահի վարչակազմի աշխատակիցը:
«Նաեւ մենք սպասում ենք 92 երկրների 2943 մարչզիկների, ինչը մարզիկների ամենամեծ թիվն է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ»,- հավելել է նա: Վարչակազմի աշխատակցի խոսքով՝ ԱՄՆ-ն ներկայացնելու է փոխնախագահ Մայքլ Փենսը, Ճապոնիան՝ վարչապետ Սինձո Աբեն, Չինաստանը՝ ՉԺՀ-ի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի անդամ Խան Չժենը, Գերմանիան՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Բացի այդ, Կորայի Հանրապետություն կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: