Բաժիններ՝

«Տղաների մի մասն ուրախ է, որ ես մնում եմ». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ վստահ է այն բանում, որ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելով ուրախացրել է իր ֆուտբոլիստներին:

«Ես կարծում եմ, որ դա լավ նորություն է խաղացողների համար: Նույնիսկ եթե մեկ կամ երկու խաղացող դեմ են, մնացած բոլորը հաստատ ուրախացել են: Նրանց համար դա լավ է. իմանալ, որ ես մնում եմ: Հիմա ակումբները հաճախ են փոխում մարզիչներին և դա ազդում է ֆուտբոլիստների զարգացման վրա:

«Մանչեսթեր Յունայթեդի» ավանդույթներից է վստահել մարզիչներին, որոնք, ըստ իրենց կարծիքի, կարող են թիմը հասցնել այնտեղ, որտեղ ենթադրվում է ակումբի պատմությամբ:

Տղաների մեծ մասը ուրախ են, որ ես մնում եմ և պատճառներից մեկը, թե ինչու ես համաձայնեցի նոր պայմանագիր կնքել, հենց նրանք են: Նույնիսկ այն պահերին, երբ մեզ մոտ շատ բան չի ստացվում, ես միշտ ասել եմ, որ մեզ կապում են լավ հարաբերությունները: Ինձ դուր է գալիս նրանց հետ աշխատել»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս